Դեկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը։

Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։

Ըստ կայքի՝ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա բնակիչ Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։