Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Դաշտադեմ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել` 11։18-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և տեղի 2 բնակիչ:





























