Առնվազն 13 մարդ տուժել է կիրակի օրը առավոտյան Չիկագոյի մի առանձնատանը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել կեսգիշերից հետո, ենթադրվում է՝ երեկույթի ժամանակ։
Ոստիկանությունում հայտնել են, որ տուժածների տարիքը, սեռը եւ վիճակը դեռեւս հայտնի չէ։





























