Ընդերքի օգտագործման ոլորտում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ նախարարության կողմից զգուշացում է տրվել շուրջ 204 կազմակերպության, որի արդյունքում շուրջ 501 մլն դրամ ապառք բյուջե է վճարվել. Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Թվով 32 կազմակերպության նկատմամբ չվճարումների, նաեւ այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների դադարեցման վարույթներ: Այս տարի դադարեցվել է 21 ընդերքօգտագործման իրավունք»,-ասաց Պապիկյանը՝ նկատելով, որ բնապահպանները դրա մասին չեն բարձրաձայնում: