Թուրքիան արաբական երկրներում գովազդային արշավ է սկսել  անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիան երկրում անշարժ գույքի շուկան ակտիցավնելու եւ շինարարությունը զարգացնելու նպատակով  «քաղաքացիություն անշարժ գույքի գնման դիմաց» կոնցեպտում գնի զգալի իջեցման է գնացել։

Եթե նախկինում արտասահմանցիները պետք է մեկ միլիոն դոլարի անշարժ գույք գնեին, որ դառնային քաղացի, ապա ներկայում այդ թիվը դարձել է 250 հազար դոլար։

Նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին օրենքով արգելված է Թուրքիայում անշարժ գույք գնելը։