Գրոհայինները փորձել են հարձակվել Սիրիայում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի վրա, հայտնել է Թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, մութն ընկնելուն պես։ Նրա խոսքերով՝ ահաբեկիչները գրոհի ժամանակ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր։

Բորենկովը նշել է, որ ռուսական ՀՕՊ միջոցները հայտնաբերել եւ ոչնչացրել են երկու անօդաչուների, որոնք հարավ-արեւելքից դեպի ավիաբազա էին ուղեւորվել։

Ինչպես պատմել է գեներալ-մայորը, միջադեպի հետեւանքով տուժածներ եւ նյութական վնասներ չկան։ Բազան գործում է պլանային ռեժիմով։