Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը միջնորդել  է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան՝  ակնկալելով  երկամսյա կալանքի որոշում  Հրազդանի բնակիչ 41-ամյա Գարիմով Աղամամադիի նկատմամբ, որին  սպանության մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է SHAMSHYAN.com-ը։

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը. և Գ. Աղամամադին դատարանից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ աղբյուրի՝ իրավապահները տաք հետքերով բացահայտել էին Հրազդանում առանձնակի դաժանությամբ 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանությունը։  Ոստիկաններն ու քննիչները  սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն էին բերման ենթարկել  ազգությամբ թուրք Գարիմով Աղամամադիին։