ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին  հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից եւ իջեցումներից, ինչպես նաեւ անբարեխիղճ մրցակցության գործողություններից:

Հանձնաժողովը կխստացնի վերահսկողությունը եւ պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առեւտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան:

Միաժամանակ կոչ ենք անում սպառողներին օրենքի խախտումների, չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել հանձնաժողով՝ զանգահարելով թեժ գծի  010 541 900  (324) հեռախոսահամարով: