Մենք հաճախ Երեւանում հանդիպում ենք դեպքերի, երբ նոր կառուցվող շենքի գովազդը կա, անգամ բնակարանների նախնական վաճառքը կա, բայց իրականում սկի շինթույլտվությունը չկա եւ պարզ էլ չի, թե ինչ է լինելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես հանդիպել եմ դեպքի, երբ անգամ հողն էլ գնված չի, բայց իրենք արդեն առաջ են գնացել մի քանի տարի եւ բնակարաններ են վաճառում»,-ասաց նա:
Այս առնչությամբ Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժին կբացվի, որտեղ կհրապարակվեն քաղաքապետարանի կողմից տրված բոլոր շինթույլտվությունները՝ քարտեզագրմամբ: Այսինքն մարդիկ կարող են հստակ տեսնել, թե տվյալ շինթույլտովթւյունը տրված է, թե ոչ:





























