Պետական եկամուտների կոմիտեն ամանորյա տոներին ընդառաջ հորդորում է Թուրքիայից ՀՀ ապրանքներ փոխադրող անձանց ուղեւորատար ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ընտրել անհրաժեշտ թողունակություն ունեցող Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետը:

Հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղեւորների եւ նրանց ուղեբեռների ավելացող հոսքը եւ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն չի կարող երաշխավորել Գոգավանի անցումային կետում մաքսային հսկողության հետ կապված մաքսային գործառնությունների արագ իրականացումը: