Մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողների մասնագիտական հմտությունները զարգացնելու եւ գործողությունները ներդաշնակելու նպատակով դեկտեմբերի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական պարապմունք:

Բացի այդ, 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստման աշխատանքներ:

Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգվել է զինծառայողների սպառազինությունը եւ հանդերձանքը: