ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ-ի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Արեւիկ Խաչատրյանը նշել է նաեւ, որ մերժվել է Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:
Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:




























