Ինչպես 2017-ին Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս, այնպես էլ հիմա «Իմ քայլը» ստացել է 80 տոկոսից ավելի: Այս մասին այսօր՝ Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց ավագանու «լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Այսինքն մեկ տարի հետո ՀՀԿ-ն այդպես գահավիժե՞ց: Այդ 80 տոկոսը թող ձեզ շատ բան չվստահեցնի»,-ասաց նա:
Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Եթե կա մարդ ՀՀ-ում, որ կասկածի տակ է դնում 2018-ին Երեւանի ավագանու եւ Ազգային ժողովի ընտրությունների թափանցիկությունը, ազնվությունը, թող հիմա այստեղ ասի: Իսկ ես կասկածի տակ եմ դնում 2017-ի ընտրությունները, որտեղ ՀՀԿ-ն հավաքել է 71,25 տոկոս»:





























