Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են վտանգի դեղին մակարդակի մասին՝ կապված Պոպոկատեպետլ հրաբխից մոխրի արտանետման հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ժամը 04:21-ից նկատվում են մոխրի եւ հրաբխային գազերի արտանետումներ մինչ 1 կմ, ինչպես նաեւ 900 մետր շառավղով նկատվել են շիկացած բեկորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պոպոկատեպետլ հրաբուխը, որի անվանումը ացտեկների լեզվով նշանակում է «ծխացող լեռ», գտնվում է Մեխիկոյից 50 կմ հեռավորության վրա: Երկրի մեծությամբ երկրորդ եւ ամենաակտիվ հրաբուխը գտնվում է ծովի մակերեւույթից 5,4 հազար մ բարձրության վրա եւ համարվում է երկրի խորհրդանիշներից մեկը:





























