Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց որպես նվիրատվություն ընդունել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում ձեռք բերված, 13,49 մլն դրամ արժեքով,  2015 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵՏ ԿԱՊՏԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան եւ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Նույն որոշման մյուս կետով Էկոնոմիկայի նախարարությունից հետ վերցվեց «Տոյոտա Լանդ Կրուզեռ» մակնիշի, 2008 թվականի արտադրության, 10,6 մլն դրամ արժեքով ավտոմեքենան եւ հատկացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությանը։

Իր հերթին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունը այդ մեքենան կամրացնի որեւէ մարզպե¬տա¬րանի:

Նշվում է, որ Էկոնոմիկայի նախարարության գործառույթներն իրականացնելու համար ավելի նախընտրելի է  «Շևրոլետ Կապտիվա» ավտոմեքենան, քանի որ պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում այցելել տարբեր մարզեր իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելու, գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների հետ հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև ոլորտային տարաբնույթ խնդիրների լուծման նպատակներով:

Բացի դրանից ավտոմեքենան որպես նվիրատվություն ընդունելու  նպատակներից  է նաև  հին արտադրության տրանսպորտային միջոցը նորով փոխարինելը, քանի որ առավել շահագործված ավտոմեքենաների պահպանումը  համեմատաբար ավելի   ծախսատար է։