Վերջին տարում խորհրդարանը տնտեսել է շուրջ 400 մլն դրամ: Այս մասին դեկտեմբերի 26-ին իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապե՞ս իրենք կարծում են, որ այնքան լավ են աշխատել, որ միայն ընթացիկ տարվա դեկտեմբերին 4 անգամ պարգեւատրման են արժանացել: Ընդ որում՝ լրագրողները նշել են, որ պարգեւավճարները հասել են Հայաստանի համար զգալի չափերի եւ որոշ դեպքերում անցել են միլիոն դրամից: