Սերբիայի ոստիկանությունն սկսել է պեդոֆիլին բռնելու ծավալուն գործողություն, որը մեղադրվում է 12-ամյա աղջկա առեւանգելու մեջ, տեղեկացնում է AP-ը։
200-ից ավելի սպաներ ծառայողական շներով փնտրում են կասկածյալին Սերբիայի արեւելյան անտառաշատ տեղանքում, որտեղ նրան տեսել են վերջին անգամ։ Ոստիկանությունը հրապարակել է 46-ամյա տղամարդու լուսանկարը եւ կոչ արել բոլորին նրան տեսնելուն պես անհապաղ տեղեկացնել իրավապահներին։
Կասկածյալը բանտից ազատ է արձակվել անցած տարի 12 տարվա բանտարկությունից հետո՝ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձի մեղադրանքով։ Վերջերս նա եւս հինգ ամիս եղել է բանտում սոցցանցերում մի կնոջ հետապնդելու պատճառով։ Նրան կոչել են «Մալկայի վարսավիր» այն պատճառով, որ դատարանում խոստովանել է, որ խուզել է զոհերի մազերը։





























