Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը համոզված է, որ ուկրաինացիների համար ավելացնում են գազի սակագները: Հենց այս թեմայից էլ նա սկսել է այսօր` ապրիլի 13-ին կառավարության նիստը, տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը:

Ազարովն օրինակ է բերել այն, որ Կիեւում 90 քմ տարածք ունեցող երեքսենյականոց բնակարանում ապրող 4 հոգու համար ընտանիքը ամեն ամիս վճարում է 1000 գրիվեն ( մոտ 120 դոլար), իսկ մի հին տան 44 քմ  տարածք ունեցող երկու սենյականոց բնակարանում ապրող երկու թոշակառու պետք է վճարեն 600 գրիվենից ոչ պակաս գումար (մոտ 80 դոլար):

«Դա անթույլատրելիորեն շատ է, քանի որ փետրվարին Կիեւում միջին աշխատավարձը կազմել է 3500 գրիվեն: Այնպես որ, ես պահանջում եմ կատարել Ուկրաինայի նախագահի հրահանգները եւ ավարտել սակագների սահմանման հիմնավորումների վերլուծությունը: Հաջորդ շաբաթ Կառավարության ֆինանսական տեսչությունը կներկայացնի այդպիսի  զեկույցը»,- ասել է նա: