2020 թվականի քաղաքական օրակարգում ակնհայտորեն ավելացավ նոր կետ՝ Արմեն Սարգսյանի արտահանձնումը Մեծ Բրիտանիա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին, NEWS.am–ին հայտնում են Այլընտրանքային նախագծեր խմբից։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Սա պետք է անել պետությունը տրամաբանական զարգացման հուն բերելու համար։ Սա պետք է դաս լինի նախորդներին և հաջորդներին. պատահական մարդկանց չի կարելի հենց այնպես բերել իշխանության։ Հայաստանը փորձաքար չէ, որ նախագահի պաշտոնը նվիրվի քաղաքացիություն փոխած, երկրի համար որևէ բան չարած, միայն սեփական PR-ով մտահոգվող և բոլոր հարցերում բացառապես նեղ անձնական կոմերցիոն շահերով առաջնորդվող անձանց»։





























