Հայաստանում ապրիլի 12-13-ին արձանագրվել է կողոպուտի 1 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, իսկ խարդախության 5 եւ խուլիգանության 2 դեպքն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 8 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության 3 եւ խարդախության 1 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 7 պատահար, որից 4-ը՝ վրաերթ. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Զինանոց-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության աշխատակիցները հիշյալ ժամանակահատվածում հայտնաբերել են հակատանկային 1 նռնակ, 3 փաթեթ ամոնիտ, 1-ական ակոսափող ու ողորկափող հրացան եւ տարբեր տրամաչափի 147 փամփուշտ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են ակոսափող 1 հրացան, 4 ողորկափող հրացան, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 1 պահունակ, 5 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 1.5 կգ ամոնալ եւ տարբեր տրամաչափի 733 փամփուշտ:





























