Ադրբեջանի Տերտերի շրջանում դանակով հարվածել են ոստիկանության մայորի։
Ինչպես տեղեկացնում է APA-ն, անսթափ վիճակում գտնվող Սեյհուն Նաջաֆովը կռվել է եղբոր՝ Արիֆ Նաջաֆովի հետ։ Հետո 5 անգամ դանակով հարվածել է վեճին միջամտած տեղամասային տեսուչ Էլչին Ասլանովին։
Է.Ասլանովը տեղափոխվել է հիվանդանոց։ Չարագործը կալանավորված է։ Հարուցվել է քրեական գործ։




























