«Մարտի 1»–ի գործով չկա իրավական գործընթաց, այլ կա բարդույթավորված մարդու, միգուցե նաեւ բժշկական օգնության կարիք ունեցող մարդու մոլուցք եւ ինչ որ ներքին վախեր ու Նիկոլ Փաշինյանը դա ապացուցել է ամեն գնով կալանքի տակ պահելով հորս։ Այս մասին 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի համար այդ ճանապարհին ոչինչ չի հետաքրքրում. «Նա թքած ունի, թե երկրի վարկանիշն ինչ կլինի, թե դրսից ինչ գնահատականներ կհնչեն, թե մեր դաշնակիցները ինչ կմտածեն, թե երկրի տնտեսությունը դրանից ինչ հետեւանքներ կունենա։ Չկա այդ ամենը, պարզապես կա ներքին վախ եւ մենք փաստացի դա ենք տեսնում»։

Քոչարյանի խոսքով՝ դրա վառ ապացույցներից մեկը դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումն էր, որով ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը. «Ու այն էլ ինչպես է ազատ արձակում, Արցախի գործող նախագահի եւ նախկին նախագահի երաշխավուությամբու հաջորդ օճը կոչ է հնչում դատարանները արգելափակել։ Դա սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ է, թե ինչպես իշխանության մի քանի ճյուղերը՝ գործադիր եւ օրենսդիր, մյուս ճյուղին՝ դատական իշխանությանը ինչպես են ճնշում։ Դատավորներին հստակ հասկացրել են, թե իրենք ինչ են ուզում, որ դատավորն իրենց ուզածը չի անում, ենթարկվում է այդ նույն հարձակումներին, ընդհուպ փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել»։

Քոչարյանի խոսքով՝ բացառիկ դեպք է, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն 7 դատավորներ ինքնաբացարկ են հայտնել։

«Ոչ մի ինքնաբացարկ չի եղել մեր պահանջով, երբ մենք ենք դիմել, ասել հրաժարվեք գործից, որովհետեւ դուք չեք կարող ինչ–ինչ հանգամանքներով, երբեք դա չի բավարարվել, դա եղել է դատախազության պահանջով կամ էլ ինքնակամ են հրաժարվել»,– ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դատավորները եւ իրավապահ համակարգի աշխատակիցները պետք է ճխուսափեն իրեն ճիշտ գործն անելուց. «Մի խուսափեք օրենքին ենթարկվելուց։ Հասկանում ենք երկրի վարչապետն ինչ է անում, բայց վերջում դուք էլ եք չէ՞ պատասխան տալու։