«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կայացած գործարքներում դոլարի միջին փոխարժեքն այսօր՝ ապրիլի 13-ին կազմել է 376,83 դրամ։ Նախորդ օրվա համեմատ դրամը փոքր-ինչ արժեւորվել է՝ 0,13 տոկոսով կամ 0,5 կետով։

Դեռ երեկ երեկոյան բանկերը նվազեցրին կանխիկ դոլարի առքի փոխարժեքը, քանի որ քաղաքացիները շատ ակտիվ դոլար էին հանձնում փոխանակման կետերին։ Ըստ երեւույթին՝ գերազանցելով 377-ի նշագիծը՝ դոլարը հասել էր իր պիկային մակարդակին։

Ապրիլի 13-ին բորսայում վաճառվել է 6,45 մլն դոլար, ընդ որում՝ փակման փոխարժեքը կազմել է 1դոլար/376 դրամ։ Առավել հավանական է, որ վաղը դրամը շարունակի արժեւորվել։

Ժամը 15։30-ի դրությամբ՝ փոխանակման կետերում դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 376-ն է՝ երեկվա համեմատ սա 1 դրամով պակաս է։ Դոլար կարելի է գնել 378-80 փոխարժեքով։