Մարոկկոյում դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգերին, որը քննադատել է թագավորին։ Սետատի դատարանը վճիռ է կայացրել Մուհամմեդ Սեկակիի հանդեպ այն բանի համար, որ նա մարոկկացիներին անվանել է էշեր եւ նոյեմբերին YouTube-ում տեղադրած տեսանյութում քննադատել է Մուհամմեդ VI թագավորին։ Թագավորական ընտանիքը մեծ հարգանք է վայելում Մարոկկոյում, եւ թագավորի քննադատությունը քրեական հանցագործություն է, հայտնում է AFP-ը։
Բացի այդ, դատավորին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է լրագրող եւ ակտիվիստ Օմար Ռադին։ Ռադիի կալանավորման պատճառ հավանաբար դարձել է աղքատ հյուսիսային Ռիֆ շրջանում զանգվածային ցույցերի առաջնորդներին առավելագույն ժամկետով ազատազրկման դատապարտելու դատարանի որոշման քննադատությամբ թվիթը։





























