Հավայան Կաուաի կղզում ուղղաթիռի վթարի հետեւանքով ողջ մնացածների որոնումներով զբաղվող խմբերը հայտնաբերել են 6 մարդու մարմին, ողջ մնացածների նշաններ չկան, փոխանցում է Reuters-ը: 

Այս մասին հայտնել են մամուլի ասուլիսում՝ Նա Պալի մերձափնյա օդային էքսկուրսիայի ավարտին դժվարանցանելի տեղանքում ուղղաթիռի վթարից 24 ժամ անց:

Ըստ հաստատված տեղեկությունների՝ Safari Helicopters ընկերության ուղղաթիռում եղել է 6 ուղեւոր, որոնց թվում՝ երկու երեխա:

Կղզու իշխանությունները հայտնել են, որ զոհվածների անունները գաղտնի կպահվեն, մինչեւ ողբերգության մասին հայտնեն նրանց ազգականներին:

Վթարի պատճառն առայժմ չի պարզվել, սակայն քաղաքի իշխանությունները նշում են, որ այդ օրը վթարի վայրում «անչափ վատ եղանակ» էր: