Դեկտեմբերի 27-ին, ժամը 23:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի 14-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:31-ին, մարվել՝ 01:30-ին:
Այրվել են «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:



























