ԱՄՆ նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը հայտարարել է, որ, հնարավոր է, Սպիտակ տան խորհրդականի պաշտոնը թողնի, եթե հայրը՝ Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետ վերընտրվի, հայտնում է Daily Mail-ը:
38-ամյա Իվանկան ասել, որ շարժառիթն առաջին հերթին երեխաների խնամքն է, որոնք միշտ իր համար առաջնային կլինեն:
Իվանկա Թրամփը եւ նրա ամուսին Ջարեդ Քուշները երեք երեխա ունեն՝ 8-ամյա Արաբելլան, 6-ամյա Ջոզեֆը եւ 3-ամյա Թեոդորան:
Ընտանիքը 2017 թվականին Նյու Յորքից Վաշինգտոն է տեղափոխվել, որ աշխատավայրին մոտ լինի:
Ընդ որում՝ ԱՄՆ նախագահի ավագ դուստրը հրաժարվել է քննարկել իր բախումները Թրամփի վարչակազմի առավել պահպանողական տրամադրված անդամների հետ:
Դրա փոխարեն նա հայտնել է Սպիտակ տանը որպես խորհրդական աշխատելու 2,5 տարիների մասին իր տպավորությունները:
Դրանից բացի, Իվանկա Թրամփը ի պատասխան հարցին՝ կարծո՞ւմ է արդյոք, որ հոր փաստաբան Ռուդի Ջուլիանին բարդացնում է իր հոր կյանքը, հայտարարել է, որ «Ռուդին իսկական ռազմիկ է եւ հոյակապ քաղաքապետ էր»:





























