Կիպրոսում անհայտ անձինք առեւանգել են շվեդ զույգի 19-ամյա որդու փայտե աճյունասափորը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով հանրապետության ոստիկանությանը։

Նշվում է, որ սափորը եղել է շվեդ զբոսաշրջիկների ավտոմեքենայի թափքում։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ զբոսաշրջիկները կայանել են, որպեսզի ճաշեն ռեստորանում։

Գողերը կոտրել են ապակին եւ առեւանգել ուղեւորների նստարանին դրված ճամպրուկները, որոնց մեջ, ամեն ինչից բացի, նաեւ 200 եվրո է եղել։

Ոստիկանությունում հայտնել են, որ սափորի վրա եղել է գրառում «Դենիս 2000-2019»։ Ընդ որում, իրավապահներին հայտնի չէ, թե ինչու էին զբոսաշրջիկները աճյունասափորով ճանապարհորդում։