Լոնդոնի արեւելքում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով տղամարդ է ձերբակալվել, գրում է Daily Mail-ը։

21-ամյա տղամարդուն «ահաբեկչության պատրաստման, դրդման եւ կազմակերպման» կասկածանքով ձերբակալել է հակաահաբեկչական ոստիկանությունը։

Տղամարդը կալանավորվել եւ տարվել է բրիտանական մայրաքաղաքի արեւելյան մասում ոստիկանական բաժանմունք։

Ընթանում է հետաքննություն, կասկածյալի բնակության վայրում խուզարկություններ են կատարվում։

Ոստիկանությունը տեղի ունեցածի այլ մանրամասներ չի ներկայացրել։