Ֆրանսիայում կալանավորվել է մանկապղծության մեջ կասկածվող հոգեւորականին սպանելու մեջ մեղադրվող 19-ամյա դեռահասը, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ Ալեքսանդր Վ․-ն խաչը մտցրել է 91-ամյա կաթոլիկ քահանա Ռոջեր Մատասոլիի կոկորդը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիւայի հյուսիսային Անյես քաղաքում՝ հոգեւորականի տանը։

Մատասոլին մեղադրվել էր 1960-2000 թթ․ ընթացքում առնվազն 4 տղաների, այդ թվում՝ Ալեքսանդրի եւ նրա հոր հանդեպ սեռական բռնությունների մեջ։

Մատասոլիի մարմինը խոշտանգման հետքերով հայտնաբերվել է նրա տանը։

Ալեքսանդրը, որը կառավարիչ է աշխատել հոգեւորականի տանը, ոստիկանության կողմից նույն օրը կալանավորվել է Մատասոլիի ավտոմեքենայով հանցանքի վայրից փախչելու փորձ կատարելիս։