ԶԼՄ-ները ներկայացրել են «միլիարդատերերի ամենամյա ինդեքսը» (Bloomberg Billionaires Index)։ Ըստ դրա գործարարների ընդհանուր կարողությունը գնահատվում է 5,9 տրլն դոլար, հաղորդում է 360 հեռուսաալիքը։
Աշխարհի ամենահարուստ մարդ է մնացել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Եվ սա այն բանից հետո, որ նա ամուսնալուծության պատճառով կորցրել է 9 մլրդ դոլար։ Ներկայումս նրա բանկային հաշվին կա 116 մլրդ ԱՄՆ դոլար։ Bloomberg-ը երկրորդ տեղը տվել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին, որը վաստակել է 113 մլրդ դոլար։
Երրորդ տեղում է ֆրանսիական LVMH ընկերության ղեկավար, Christian Dior, Louis Vuitton եւ Givenchy առեւտրային ապրանքանիշների սեփականատեր Բեռնար Առնոն։ Այս տարվա ընթացքում նա հարստացել է 36,5 մլրդ դոլարով։
Վրացի գործարար, «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունն ավելացել է 525 մլն դոլարով։ Այն ավելացել է 10,5%-ով եւ կազմել է 5,52 մլրդ դոլար։ Դրա շնորհիվ գործարարը վարկանիշում զբաղեցրել է 371-րդ տեղը եւ առաջ է անցել մնացած բոլոր վրացի գործարարներից։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողության ավելացումը կայացել է ֆինանսական անհավասարության ֆոնին, որը համարվում է ռեկորդային վերջին 50 տարում ԱՄՆ-ում։ Ֆինանսապես ամենավատ ապահովված ամերիկացիների միջոցները վերջին 15 տարվա ընթացքում նվազել են 7%-ով։





























