Շաբաթ երեկոյան դանակով հարձակում է կատարվել Նյու Յորքի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկի սինագոգում․ կան վիրավորներ, հաղորդում է Fox News-ը։

Դեպքը տեղի է ունեցել Մոնսիում, որը տեղակայված է Նյու Յորքից 36 կմ հյուսիսում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 18 000 մարդ։

Ինչպես հաղորդել է The Journal News պարբերականի թղթակից Սթիվ Լիբերմանը, 22:00-ի շրջանում կատարված հարձակման հետեւանքով տուժել է առնվազն երեք մարդ։ Նրանք հոսպիտալացվել են։ Ընթանում է դեպքի հետաքննություն։