Ամերիկյան Ինդիանա նահանգի բնակչուհի Հիզեր Օլիվերը ձերբակալվել է երեխայի երեխայի նկատմամբ անուշադիր վերաբերմունք ցուցաբերելու համար, երբ նրա 5-ամյա որդին փակվել էր լվացքի մեքենայում, հաղորդում է Fox News-ը:

Տղան ժամանել էր հիվանդանոց հոր հետ եւ բժիշկների վկայությամբ՝ գտնվում էր անգիտակից վիճակում: Նա ստացել է վնասվածքներ եւ քերծվածքներ:

Օլիվերը պատմել է, որ տղան ինքնուրույն էր փակվել լվացքի մեքենայում եւ նրան հաջողվել էր դուրս բերել երեխային, երբ մեքենան արդեն լցվում էր ջրով:

Ոստիկանությունում զրուցել են լվացքի մեքենաների արտադրողի հետ, որը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել տեխնիկայի հետ: Սակայն այդ զրույցի մանրամասները հայտնի չեն: