Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԽԽՎ-ում ելույթից հետո պատասխանել է մասնակիցների հարցերին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի պատգամավորի այն հարցին, թե ինչպե՞ս են Թուրքիայում երաշխավորվում կրոնական փոքրամասնությունների իրավունքները, Էրդողանը պատասխանել է. «Նախորդ տարի Սումելայի վանքում պատարագ է մատուցվել։ Նույն կերպ Վանում գտնվող եւ քանդման եզրին հայտնված եկեղեցին մեր բյուջեի գումարներով վերանորոգեցինք ու կրոնական արարողության համար բացեցինք»։





























