ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայցն ընդդեմ «Կամք» նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Զարուհի Բաթոյանը հրապարակային ներողություն խնդրելու եւ գումար բռնագանձելու մասին հայցադիմում է ներկայացրել Արամ Խանզադյանի դեմ։

«Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հայտնում է, որ արգելանք է դրվել Խանզադյանի գույքի վրա։

Նշենք, որ Արամ Խանզադյանը պայքարում է նաև Ստամբուլյան կոնվենցիայի դեմ:

Նախարարին անձնական վիրավորանք էին հասցրել օգոստոսի 7-ին` Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկման ժամանակ: