Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի և Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Բախման հետևանքով Mercedes G500–ն առաջ է ընթացել ու դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել գովազդային վահանակն ու մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։