Լոնդոնում Սինագոգն ու մի քանի խանութնենր այլանդակել են հակասեմական գրաֆիտիով Հանուկա հրեական տոնի ժամանակ, գրում է The Guardian-ը:

Մասնավորապես, շենքի վրա պատկերել են հրեական սուրբ նշաններ եւ «911» թվեր՝ այդկերպ ակնարկելով հայտնի «դավադրության տեսությունն» այն մասին, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իբր կազմակերպված էր հրեաների կողմից:

Ոստիկանությունում հայտարարել են, որ նրանք դիտարկում են ռասայական ատելության հողի վրա կատարված հանցագործության վարկածը:

Ընդ որում՝ Սքոթլենդ Յարդում հայտնել են, որ դեպքի առնչությամբ դեռ ոչ ոք չի ձերբակալվել:

«Դա շատ մտահոգիչ դեպք է, եւ մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում դրան: Մենք կապ ենք հաստատել մեր գործընկերների հետ գրաֆիտին հեռացնելու համար եւ անցկացնում ենք հարցաքննություն մեղավորներին պարզելու նպատակով»,-հայտարարել է Քեւ Հեյլսը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը հսկելու է այդ շրջանը տեղի համայնքների բնակչության հանգստության համար: Նա նաեւ խնդրել է քաղաքացիներին կապնվել իրավապահ մարմինների հետ հարցերի կամ այդ առնչությամբ մտահոգությունների դեպքում: