Ամերիկյան Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն նախազգուշացրել է ԱՄՆ-ի «քաղաքականության մարմնի վրա քաղցկեղի» մասին հրեաների վրա հարձակումից հետո Մոնսի քաղաքի սինագոգում, հաղորդում է Press Association-ը:
Կուոմոն ընդգծել է, որ հանցագործությունն անհանդուրժողականության դրսեւորում էր, եւ անվանել տեղի ունեցածը «ներքին ահաբեկչության գործողություն»:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել Նյու Յորքի մերձակայքում՝ Մոնսի քաղաքում, Հանուկա տոնի ժամանակ հրեաների վրա դանակով հարձակման մասին:
Վերջին տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ռաբբիի տանը. հանցագործության հետեւանքով վիրավորվել է 5 մարդ:
Կասկածյալը ձերբակալվել է:





























