ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բախվել է քննադատության մեծ ալիքի «ուկրաինական գործով» ենթադրյալ տեղեկատուի անունը պարունակող մեկ այլ օգտատերի գրառումը ռեթվիթ անելու համար, որը դարձել էր իմփիչմենթի գործընթացի պատճառ, հաղորդում է BBC News-ը:

Թրամփը կիսվել էր @surfermom77 օգտատերի հրապարակմամբ, որը նկարագրում էր ինքն իրեն որպես «Թրամփի 100-տոկոսանոց կողմնակից»:

Բազմաթիվ ԶԼՄ-ներ կարծել են, որ հրապարակումը հեռացվել էր, սակայն ավելի ուշ այն կրկին հայտնվել էր տեսադաշտում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ էր արել բացահայտել տեղեկատուի անունը, սակայն հատուկ ծառայությունների անանուն աշխատակցի փաստաբանները դեմ էին՝ հայտարարելով, որ նրանց պաշտպանյալի անունը հանրայնացնելու դեպքում վերջինիս կարող է «ֆիզիկական վտանգ» սպառնալ: