Շենչժեն քաղաքի (Գուանդուն նահանգ) դատարանը երեք տարվա բանտարկության եւ 3 մլն յուան (մոտ 430 հազար դոլար) տուգանքի է դատապարտել գիտնական Հե Ցզյանկուին գենետիկ մոդիֆիկացված սաղմերից երկվորյակի ծնվելու հետ կապված ապօրինի փորձարկման պատճառով։ Այս մասին ասվում է դատարանի որոշման մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով երեք մեղադրյալների հանցավոր արարքը, դրա բնույթն ու սոցիալական վտանգավորության աստիճանը՝ Հե Ցզյանկուին դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ 3 մլն յուան տուգանքի»,- նշվում է դատավճռում։





























