Գյուղացիներին պարարտանյութերով ապահովելու հարցը գերակա է կառավարության համար, խորհրդարանի ամբիոնից հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ամեն տարի մենք պարարտանյութեր ենք ներմուծել տարբեր երկրներից, բայց այս տարի մենք որոշել ենք օրգանական պարարտանյութերի սեփական արտադրություն սկսել, որոնք տարբերվելու են գյուղացիների համար սովորական սելիտրայից: Հայկական պարարտանյութերը ոչ միայն չեն փչացնի հողը, այլ, ընդհակառակը, կբարելավեն որակը»,- հավաստիացրել է վարչապետը, հավելելով, որ նման կարծիքի են նաեւ փորձագետ-բնապահապանները: Այնպես որ չի բացառվում միջազգային դրամաշնորհների ստացումը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ կառավարությունն արդեն պարարտանյութերի որոշակի քանակություն է պատվիրել հայրենի արտադրողներից, եւ դա վաճառվելու է գյուղացիներին ինքնարժեքով:

«Արդյունքում հայրենական պարարտանյութերը գյուղացիների համար 30 տոկոս պակաս կարժենան, քան` ներկրվողը»,- հավաստիացրել է վարչապետը: