Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի  ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի  ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Մ«արզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և  2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել:

Կոտայքի մարզպետը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ  Վերաքննիչ Վարչական դատարան:

ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել  ՀՀ Վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ մարզպետի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ: