Կպահեք մյուս տարի կգամ, կուտեմ «Մոժոժը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչը հրավիրեց «Մոժոժ» ուտելու. «Մոժո՞ժ ունեք, մեծ գայթակղություն է»,- ասաց վարչապետը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Տավուշի մարզի Կողբ համայնք (նոյեմբերյանի տարածաշրջան): Աննա Հակոբյանը զինվորական հագուստով է: Վարչապետին ուղեկցում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Տավուշի մարզպետ Հայկ Քոչարյանը:

Երբ խոսք գնաց խոզ մորթելու եւ խոզի կաշվի մասին Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը վարչապետին հրավիրեց խոզի կաշի ուտելու, ինչին վարչապետն ասաց. «Երեկ կերել եմ»։

Ընթացքում վարչապետն այցելեց համայնքի բնակիչների տներ, բաժանեց նվերներ։