Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի վերաբերյալ:

ՍԴՀԿ հայտարարության մեջ ասվում է.

«Այն զուրկ է իրավական հիմքերից եւ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, մասնավորապես անընդունելի է բողոքարկումների համար 4000 դրամ պետական տուրք գանձելու կետը, որը դուրս է ոչ միայն իրավական սահմաններից այլեւ տրամաբանության՝ սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց գրպանները մտնելու հերթական փորձ։

Կոչ ենք անում իշխանությանը լինել լայնախոհ եւ չեղարկել օրինագիծը, առիթ չտալ նոր սոցիալական ցնցումների»:

Նշենք, որ ըստ նոր համակարգի, յուրաքանչյուր վորորդի տրվում է 9 բալ, որոնք ամեն խախտման հետ նվազում են: Երբ բալերը զրոյանում են, վարորդը 6 ամսով զրկվում է մեքենա վարելու իրավունքից: