20 տարի է 22 տոկոսով վարկ եմ մուծում, հիվանդ մարդ եմ, ասում եք՝ 2 կովը սարքի 4, ես 2 կովից մեկը ծախում եմ, որ տոկոս մուծեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի Կոթի համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց համայնքի բնակիչներից մեկը։

«Ուզում եմ, որ մեզ էլ անտոկոս վարկ տրամադրեն։ Տոկոսը շատ է, գոնե հաշվի առնեն սահմանամերձ գյուղ է։ Արդեն մեղկ ենք, 20 տարի է՝ նույն վիճակում ենք»,- ասաց բնակիչը։

Վարչապետն էլ ասաց, որ դա 2 մասնավորի միջեւ տեղի ունեցող հարց է, այնուամենայնիվ խոստացավ ճշտել, թե ինչ խնդիր է. «Դա վարկային պատմությունից է կախված, ես չեմ կարող ասել։ Մի բան ուրեմն էն չի, թե չէ իրենք են խնդրում, մարդ ման գալիս»։

Նշենք, որ վարչապետին ուղեկցում են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, եւ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը:

Նշենք, որ նրանք այսօր եղել են նաեւ Կողբ, Բաղանիս համայնքներում: