Նախիջեւանում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են հացադուլը, որն սկսվել էր ապրիլի 11-ին` քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները հարգելու պահանջով:
Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
«Ումիդ» կուսակցության ներկայացուցիչ Ֆաիկ Ալիեւին եւ լրագրող Հաքիմելդոստու Մեհթիեւին միացել է Նախիջեւանի բնակիչ Ահմեդ Իսմայլովը: Հացադուլն իրականացվում է «Ումիդ» կուսակցության գրասենյակում, իսկ դրա մասնակիցները պահանջում են դադարեցնել ընդդիմադիրների հետապնդումները:
Հացադուլի մասնակիցներն առաջ են քաշել «Ազատություն քաղբանտարկյալներին», «Վերջ դրեք կոռուպցիային», «Ազատություն ապրիլի 2-ի հանրահավաքի համար ձերբակալվածներին» կարգախոսները:
Հացադուլի մասնակիցները դիմել են առողջապահության նախարարությանը` ակցիայի մասնակիցներին հետեւելու համար, սակայն որեւէ բժիշկ չի այցելել նրանց:





























