Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքում հաշվառված Նարինե Բաղդասարյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՊ հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: