Շիրակի մարզում, դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում Ղազանչի գյուղի բնակիչ, 46-ամյա Արտակ Աբրեյանը իր վարած Opel մակնիշի 36 GZ 550 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 158-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում՝ ձյան մեջ:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ա. Աբրեյանն ու նրա ուղեւոր, համագյուղացի, 22-ամյա Բենիամին Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ»-ի հիվանդանոց: