Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակն անկայուն է, եւ նա դեռեւս գտնվում է Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցում։ Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, Մուբարաքը ապրիլի 13-ին պետք է տեղափոխվեր Կահիրեի զինվորական հոսպիտալ, բուժումը շարունակելու նաեւ հարցաքննության ենթարկվելու համար։
Ավելի վաղ Եգիպտոսի զինվորականները հայտնել էին, որ Մուբարաքին խստացված հսկողության ներքո տեղափոխելու են Կահիրեի կլինիկաներից մեկը, որտեղ նա պետք է բուժումը շարունակեր, եւ միաժամանակ հարցաքննվեր։
Նշենք, որ մի շարք հետաքննությունների կապացությամբ, ապրիլի 13-ին Մուբարաքին 15 օրով կալանավորելու թույլտվություն է տրվել։ Ձերբակալված են նաեւ Մուբարաքի երկու որդիները։





























