Լոռու մարզում, դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:45-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Համլետ Շիրվանյանի վարած Mercedes մակնիշի 36 QS 745 համարանիշի եւ Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչ, 57-ամյա Յուրիկ Բաղինյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 35 NS 895 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Հ. Շիրվանյանը մարմնական վնասվածքներով դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն: